Շոու բիզնես

Ուիթնի Հյուսթոնի դստեր առողջական վիճակը փոքր-ինչ լավացել է

1 րոպեի ընթերցում

Ուիթնի Հյուսթոնի դստեր առողջական վիճակը փոքր-ինչ լավացել է

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Ուիթնի Հյուսթոնի դուստրը՝ 21-ամյա Բոբբի Քրիստինա Բրաունը, չբացահայտված հանգամանքներում կոմայի մեջ հայտնվելուց հետո, սկսել է լավանալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, այս մասին հայտնել է նրա հայրը՝ Բոբբի Բրաունը՝ հերքելով տեղեկությունները կենսապահովման սարքավորումն անջատելու վերաբերյալ և ավելացնելով, որ իր դստեր վիճակը փոքր-ինչ լավացել է:

Նա նաև նշել է, որ իր դստեր առողջական վիճակի մասին և լրատվամիջոցների իրականությանը չհամապատասխանող հրապարակումներն անուշադրության չեն մատնվելու: Նա, ակնարկելով կեղծ տեղեկությունների համար դատական հետապնդման մասին, նշել է, որ ընտանիքի փաստաբանները որոշ լրատվամիջոցների և ինտերնետ-ռեսուրսների պատասխանատվության կենթարկեն:

Որոշ անգլալեզու լրատվամիջոցներ փետրվարի 10-ին հրապարակել էին, որ 21-ամյա աղջկա հարազատները որոշել են Ուիթնի Հյուսթոնի մահվան օրը՝ փետրվարի 11-ին, անջատել կենսապահովման սարքավորումը:

Հունվարի 31-ին աղջկա քաղաքացիական ամուսինը՝ Նիկ Գորդոնը, նրան հայտնաբերել էր Ատլանտայում իրենց տանը բերանքսիվայր, անգիտակից ընկած ջրով լի լոգարանի մեջ: Աղջկա մոտ գլխուղեղի այտուցներ էին հայտնաբերվել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում