Շոու բիզնես

Սոսո Պավլիաշվիլին, Անչոկը և Նարին հանդես կգան մեկ բեմում

1 րոպեի ընթերցում

Սոսո Պավլիաշվիլին, Անչոկը և Նարին հանդես կգան մեկ բեմում

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրացի հայտնի երգիչ Սոսո Պավլիաշվիլին, երգչուհիներ Անչոկը (Աննա Աղաջանյան) և Նարի Հարությունյանը ելույթ կունենան մեկ բեմում: «Արմենպրես»-ի թղթակցին միջոցառման կազմակերպիչ «Ֆորպոստարտ» ընկերության գլխավոր տնօրենԶառա Մխեյանը տեղեկացրեց, որ երեք երգիչները միասին հանդես կգան մայիսի 2-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

«Ես կարծում եմ, որ Անչոկը և Նարին պրոֆեսիոնալ երգչուհիներ են և պետք է հասանելի լինեն հանրությանը: Գիտեմ և հավատում եմ, որ մարդիկ կգան, կմասնակցեն համերգին և հաճույք կստանան»,- նշեց Զառա Մխեյանը: Համերգային երեկոյի ընթացքում կհնչեն թե՛ սիրված հիթեր, թե՛ նոր երգեր:

Սոսո Պավլիաշվիլին, Անչոկը և Նարի Հարությունյանը ներկայացնելու են կենդանի կատարումներ, և երեք ժամ ունկնդիրը կվայելի յուրահատուկ երաժշտություն:

«Ֆորպոստարտ» ընկերությունը բազմաթիվ համերգներ և միջոցառումներ է կազմակերպում Հայաստանում, Ռուսաստանում և այլ երկրներում: Նախորդ տարի ընկերությունը կազմակերպել էր անվանի ծաղրերգու Մաքսիմ Գալկինի մենահամերգը Հայաստանում, որը մեծ հաջողություն էր ունեցել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում