Հասարակական

Հայ աշակերտների պատրաստած անմոռուկներն ապրիլի 24-ին կբաժանվեն Ծիծեռնակաբերդ բարձրացող օտարերկրյա հյուրերին

1 րոպեի ընթերցում

Հայ աշակերտների պատրաստած անմոռուկներն ապրիլի 24-ին կբաժանվեն Ծիծեռնակաբերդ բարձրացող օտարերկրյա հյուրերին

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին հանրակրթության ոլորտում նախատեսված միջոցառումների վերաբերյալ: Խորհրդակցությունը վարել է նախարար Արմեն Աշոտյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳՆ-ից, նախարարին են ներկայացվել այն միջոցառումները, որոնք Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նախատեսված են հանրակրթական բոլոր հաստատություններում:

Մասնավորապես, ի թիվս այլ միջոցառումների, որոշվել է, որ մարտի 24-ին ՀՀ դպրոցների 5-12-րդ դասարանցիները կպատրաստեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ ճանաչված անմոռուկներ՝ 1,5 մլն հատ, որոնք հետագայում կտրամադրվեն ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ բարձրացող մեր հայրենակիցներին և օտարերկրյա հյուրերին:

Խորհրդակցության ընթացքում ճշգրտվել են նաև նախատեսված միջոցառումների ժամանակացույցը, քննարկվել են կազմակերպական այլ հարցեր:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում