Շոու բիզնես

Ավստրալիան դարձել Է «Եվրատեսիլ-2015»-ի մասնակիցը

1 րոպեի ընթերցում

Ավստրալիան դարձել Է «Եվրատեսիլ-2015»-ի մասնակիցը

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիան հնարավորություն Է ստացել միայն մեկ անգամ անգամ մասնակցելու «Եվրատեսիլ» եվրոպական երգի մրցույթին ի պատիվ մրցության 60-ամյակի: Ըստ որում, ի տարբերություն ստուգատեսի մասնակիցների մեծ մասի, Կանբերայի կողմից ուղարկված կոնկուրսանտը միանգամից մասնակցում Է եզրափակիչին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

«Դա համարձակ եւ անկեղծ հիացմունք առաջացնող քայլ Է: Դա տոնելու մեր եղանակն Է»,- հիացմունքն Է հայտնել «Եվրատեսիլի» սուպերվայզեր Յոն Ուլա Սանը:

Այս տարի մրցույթի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 23-ին Վիեննայում: Մրցությանը կմասնակցեն 40 պետությունների ներկայացուցիչներ:

Նշենք, որ Ավստրալիայի քաղաքացիներն արդեն դարձել են կոնկուրսանտներ. 1996 թվականին երգչուհի Ջինա Ջին՝ Բրիսբենից, ներկայացրել Է Մեծ Բրիտանիան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում