Անժելինա Ջոլին և Բրեդ Փիթը նոր երեխա են որդեգրել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անժելինա Ջոլիի և Բրեդ Փիթի ընտանիքում նոր երեխա է հայտնվել: Նրանք դեռ վաղուց հաստատել են, որ պատրաստ են որդեգրել 7-րդ երեխային: Այժմ հայտնի զույգը որոշել է չհետաձգել գործը և լրագրողներից գաղտնի արդեն պատրաստել է փաստաթղթեր` 2 տարեկան Մուսային փախստականների թուրքական ճամբարից որդեգրելու համար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, Ջոլին երեխայի հետ ծանոթացել է որպես ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան իր հերթական ուղևորության ժամանակ: Տեղեկություններ են ստացվել, որ նրանց միջև միանգամից սեր է ծնվել առաջին հայացքից: Անժելինան նույնիսկ լացել է, երբ տեսել է երեխային:

Հոլիվուդյան հայտնի զույգը ծանոթացել է 2007թ.-ին «Միսթեր և միսիս Սմիթ» ֆիլմի նկարահանումների ժամանակ, իսկ 2014թ.-ի օգոստոսին Ֆրասայում տեղի է ունեցել դերասանների հարսանեկան արարողությունը: Նրանք ունեն որդեգրած 3 երեխաներ՝ Կամբոջայից 13-ամյա Մեդոկսը, Աֆրիկայից 10-ամյա Զահարան և Վիետնամից 11-ամյա Պակսը, ինչպես նաև կենսաբանական 3 երեխաներ՝ 8-ամյա Շայլոն, 6-ամյա երկվորյակներ Վիվիենը և Նոկսը:

Մուսան կդառնա նրանց 7-րդ երեխան:Զույգը գտնում է, որ երեխաները շատ չեն լինում:

Հայերեն

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA