ԱՄՆ-ում հայտարարվել են Grammy մրցանակի դափնեկիրները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսում հայտարարվել են երաժշտության աշխարհի ամենահեղինակավոր մրցանակի՝ Grammy-ի (Grammy Awards) դափնեկիրները «Տարվա երգը», «Տարվա ձայնագրությունը» եւ «Տարվա լավագույն ալբոմն» անվանակարգերում: Պարգեւները հանձնվել են 57-րդ արարողության ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Տարվա երգը» եւ «Տարվա ձայնագրությունը» կատեգորիաներում պարգեւն ստացել Է բրիտանացի Սեմ Սմիթը, նրան հաղթանակ Է բերել"Stay with Me" կոմպոզիցիան: Սմիթը նաեւ այս արարողության ժամանակ ճանաչվել Է «Լավագույն նոր կատարողը»: Այսպիսով նա արդեն դարձել Է անվանակարգերի այսպես կոչված այն «մեծ քառյակի» երեք պարգեւների դափնեկիրը, որոնք ամենահեղինակավորներն են համարվում մրցույթում: Դրանք են՝ «Տարվա ձայնագրությունը», «Տարվա ալբոմը», «Տարվա երգը» եւ «Լավագույն նոր կատարողը»: «Տարվա լավագույն ալբոմ» Է ճանաչվել ամերիկացի երգիչ եւ կոմպոզիտոր Բեքի (Հենսենի) "Morning Phase" ձայնապնակը: Այս կատեգորիայում նրա մրցակիցն Է եղել նույնպես Սմիթը:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, երեկույթի մասնակիցների առջեւ տեսաուղերձով հանդես Է եկել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման: Դրանում Միացյալ Նահանգների ղեկավարը կոչ Է արել մշակույթի գործիչներին՝ միանալ կանանց նկատմամբ բռնությունների դադարեցմանն ուղղված արշավին:

«Ձեզ հետ միասին մենք կարող ենք բարելավել մեր մշակույթը՝ վերջ դնելով կանանց նկատմամբ բռնությանը: Յուրաքանչյուր չորրորդ ամերիկուհին բռնության օբյեկտ Է դառնում իր տանը»,- նշել Է Օբաման, որի ելույթը հաջորդել Է Մադոննայի շոուին:

Հայերեն Русский

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ