Սպորտ

Արգենտինայի ֆուտբոլի ազգային թիմը կմասնակցի Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերին

1 րոպեի ընթերցում

Արգենտինայի ֆուտբոլի ազգային թիմը կմասնակցի Ռիո դե Ժանեյրոյի  Օլիմպիական խաղերին

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտիայի ֆուտբոլի պատանեկան հավաքականը հաղթել է Ամերիկայի պատանեկան առաջանությունում, որն անցկացվում էր Ուրուգվայում, և իրավունք ստացել մասնացելու 2016 թվականի Ռիոյի Օլիմպիական խաղերին:

Մոնտեվիդեոյում կայացած եզրափակիչ խաղում Արգենտինայի հավաքականը 2-1 հաշվով առավելության է հասել տանտերերի` Ուրուգվայի հավաքականի նկատմամբ: Հավաքելով 13 միավոր` արգենտինացիները խմբում զբաղեցրել են առաջին հորիզոնականը, միաժամանակ իրավունք ստացել մասնակցելու Օլիմպիական խաղերին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս առաջնության լավագույն ռմբարկու է դարձել արգենտինացի Ջովանի Սիմեոնեն (իսպանական «Ատլետիկո» թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի տղան), ով խփել Է 9 գնդակ:

Արգենտինայի ֆուտբոլի ազգային թիմը հաղթել է 2004 և 2008 թվականների Օլիմպիական խաղերում, սակայն 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերի ժամանակ արգենտինացիները չեն հաղթահարել որակավորման փուլը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում