Շոու բիզնես

Դանիիլ Խաչատուրովի կինը հագուստի հավաքածու է ստեղծել` նվիրված Հայաստանին եւ Վրաստանին

2 րոպեի ընթերցում

Դանիիլ Խաչատուրովի կինը հագուստի հավաքածու է ստեղծել` նվիրված Հայաստանին եւ Վրաստանին

ՄՈՍԿՎԱ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապահովագրական հայտնի «Ռոսգոսստրախ» ընկերության սեփականատեր հայազգի Դանիիլ Խաչատուրովի կինը ռուս հայտնի դիզայներ Ուլյանա Սերգիենկոն ներկայացրել է իր գարուն-ամառ հավաքածուն, որը նվիրված է Հայաստանին եւ Վրաստանին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Ուլյանան խոստովանել է, որ ոգեշնչվել է այդ երկու երկրների դարավոր մշակույթով, իսկ Հայաստանի մշակույթով ոգեշնչվել է հատկապես ամուսնու պատմությունների ազդեցության ներքո: Ներկայացված մի քանի տասնյակ զգեստներում հայկական եւ վրացական նախշեր են, ավանդական հագուստներ նոր մատուցմամգ, տարատեսակ քարեր: Դիզայները հայտարարել է, որ կովկասյան հավաքածուն ստեղծելիս իրեն ոգեշնչել են Լերմոնտովի ստեղծագործությունները, Պիրոսմանին եւ Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը:

Սերգիենկոն հագուստներում ներկայացրել է հայկական եւ վրացական տաճարների մանրանկարներ, թռչնի տեսքով պայուսակներ, նռնենիներ, յուրահատուկ գլխազարդեր:

Ցուցադրությանը ներկա է գտնվել նաեւ իտալացի հայտնի դերասանուհի Օրնելիա Մուտին, ով խոստովանել է, որ հիացած է հագուստներով եւ այն փաստով, որ այդքան նբաճաշակ կերպով է դիզայները կարողացել ներկայացնել հազարամյա պատմություն ունեցող երկրների մշակույթը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում