Հասարակական

Պերմյակովի մտավոր հետամնացության վերաբերյալ Քննչական կոմիտեն որևէ տվյալ չունի. Սոնա Տռուզյան

1 րոպեի ընթերցում

Պերմյակովի մտավոր հետամնացության վերաբերյալ Քննչական կոմիտեն որևէ տվյալ չունի. Սոնա Տռուզյան

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանդը իրականացնելու մեջ մեղադրվող ռուսական 102-րդ ռազմաբազային ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովի մտավոր հետամնացության վերաբերյալ վարույթն իրականացնող մարմինը՝ Քննչական կոմիտեն, որևէ տվյալ չունի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Tert.am-ին այդ մասին տեղեկացրել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ Պերմյակովի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար կատարվել են հարցումներ, սակայն Քննչական կոմիտեն դեռևս պատասխան չի ստացել:

Ռուսական լրատվամիջոցներն այսօր հայտնել էին, որ Պերմյակովը տառապում է հոգեկան հիվանդությամբ՝օլիգոֆրենիայով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում