ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն Ադրբեջանին ագրեսոր համարեցին. Ալեքսանդր Մարգարով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն Ադրբեջանին առաջին անգամ ագրեսոր հայտարարեցին: Լրագրողների հետ փետրվարի 5-ին կայացած հանդիպմանն այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը: «Ի տարբերություն Մինսկի խմբի համանախագահների նախորդ հավասարակշռված հայտարարությունների` նրանք առաջին անգամ Ադրբեջանին մեղադրեցին ներխուժման մեջ, որն ինքնին համարվում է ագրեսիայի դրսևորում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նա: Քաղաքագետի համոզմամբ` Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի Հանրապետության քայլերը դիտարկվում են որպես համաչափ և համարժեք:

Նա նշեց, որ Մինսկի խմբի համանախագահները փաստացի Ադրբեջանին մեղադրեցին նրանում, որ իր ոչ ադեկվատ գործողություններով վտանգում է բանակցային գործընթացը շարունակելու իր պարտավորությունները: «ԵԱՀԿ Մինսկի խումբը իր վերաբերմունքն է արտահայտել նաև պաշտոնական Բաքվի` Մինսկի խմբի համանախագահների բանակցային ձևաչափը սպառված լինելու հայտարարությունների վերաբերյալ, և նրանք հստակ ակնարկ հղեցին մեր հարևաններին կամ նրանք դուրս են գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի բանակցություններից, կամ թող բարի լինեն ենթարկվեն խաղի կանոններին»,-ընդգծեց Մարգարովը:

2014թ. ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպել են երեք անգամ` օգոստոսի 10-ին Սոչիում ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով, սեպտեմբերի 4-ին` Ուելսում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի նախաձեռնությամբ, եւ հոկտեմբերի 27-ին Փարիզում` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով: Երեք հանդիպումներում շեշտադրվեց ԼՂ հակամարտության խաղաղ բանակցային գործընթացի խաթարման անթույլատրելիությունը: Օլանդը կոչ արեց կողմերին աշխատել համապարփակ խաղաղ համաձայնագրի մշակման ուղղությամբ:

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը նախորդ տարվա օգոստոսի սրացումներից հետո կրկին լարվել է 2015թ. հունվարի առաջին իսկ օրերից: Ադրբեջանը թե' Արցախի Հանրապետության, թե' Հայաստանի դիրքերի ուղղությամբ դիվերսիոն բազմաթիվ փորձեր է արել, սակայն, կորուստներ կրելով, հետ է շպրտվել: Ցավոք, հայկական կողմը յոթ զոհ ունի, այդ թվում` խաղաղ բնակիչ` 80-ամյա հովիվ:

Հայերեն English Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին