Հոլիվուդի աստղեր Ջոնի Դեփը եւ Էմբեր Հերդը պաշտոնապես գրանցել են իրենց ամուսնությունը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդի դերասան Ջոնի Դեփը եւ դերասանուհի Էմբեր Հերդը պաշտոնապես գրանցել են իրենց ամուսնությունը, արարողությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսի նրանց տանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է People հանդեսը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:

Պսակադրության արարողությունը կայացել է փետրվարի 3-ին, սակայն ԶԼՄ-ներին պատահածի մասին հայտնի է դարձել միայն մեկ օր հետո: «Նրանք միասին հոյակապ են»,- հրատարակությանը հայտնել է զույգի մտերիմներից մեկը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ հոլիվուդյան աստղերի պսակադրության արարողությունը կկայանա փետրվարի 7-ին Բահամյան կղզիներում, սակայն, ինչպես նշում է People-ը, Բահամներում տեղի կունենա «մեծ հարսանիքը»:

New York Post-ի տվյալներով՝ տոնակատարությունը կտեւի երկու օր եւ կանցկացվի Դեփին պատկանող Little Halls Pond Cay կղզում՝ դերասանի տանը: Ինչպես հայտնել է թերթի աղբյուրը, զույգը որոշել է միջոցառմանը հրավիրել 50 մարդու, ներառյալ Էմբեր Հերդի ընտանիքը, ինչպես նաեւ Վանեսա Պարադիի հետ ամուսնությունից Դեփի երեխաները՝ 15-ամյա դուստրը՝ Լիլի Ռոուզ Մելոդին եւ 12-ամյա որդին՝ Ջեքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ