Շոու բիզնես

Երգչուհի Շակիրան նորածին որդու հետ դուրս է գրվել հիվանդանոցից

1 րոպեի ընթերցում

Երգչուհի Շակիրան նորածին որդու հետ դուրս է գրվել հիվանդանոցից

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Շակիրան նորածնի հետ դուրս է գրվել հիվանդանոցից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, համացանցում տարածվել են հիվանդանոցից դուրս գալու պահին արված լուսանկարները, երբ Շակիրա-Պիկեզույգը սպիտակ մեքենայով ուղևորվել է տուն: Նրանք որոշել են տուն վերադառնալ իրենց երկուսի ծննդյանը օրը: Փետրվարի 2-ին լրացել է երգչուհի Շակիրայի 38, իսկ Ժերար Պիկեի 28-ամյակները:

Զույգի երկրորդ որդին՝ Սաշա Պիկե Մեբարաքը, ծնվել է հունվարի 29-ին: Ծնվելուց հետո երգչուհին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է. «Մենք երջանիկ ենք հայտարարելու Սաշա Պիկե Մեբարաքի ծնվելու մասին, ով ծնվել է Բարսելոնայում հունվարի 29-ին»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում