Սպորտ

Արմեն Զաքարյանը նվաճել է 2016 թվականի Օլիմպիական խաղերի արտոնագիր

1 րոպեի ընթերցում

Արմեն Զաքարյանը նվաճել է 2016 թվականի Օլիմպիական խաղերի արտոնագիր

ՆՈՎՈՍԻԲԻՐՍԿ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Արմեն Զաքարյանը նվաճել է Ռիո-դե-Ժանեյրոյում 2016 թվականին կայանալիք Օլիմպիական խաղերի արտոնագիր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, Նովոսիբիրսկում կայացած AIBA Pro Boxing մրցաշարում, որը համարվում է Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշար, 64 կգ քաշային կարգում ելույթ ունեցող Զաքարյանը հաղթանակ է տարել Գերմանիան ներկայացնող մեկ այլ հայազգի մարզիկ Արտյոմ Հարությունյանի նկատմամբ:

Օլիմպիական խաղերի մասնակցի պաշտոնական կարգավիճակ ստանալու համար Զաքարյանը պետք է մարտ անցկացնի APB-ի չեմպիոնի հետ և ստանա ազգային ֆեդերացիայի համաձայնությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում