Հայտնի են Ռիոյի օլիմպիական խաղերի կրակի փոխանցավազքի երեք հովանավորները

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռիոյի 2016 թվականի օլիմպիական խաղերի կրակի փոխանցումավազքը կհովանավորեն «Կոկա-Կոլա», «Նիսան», և «Բրադեսկո» (Coca-Cola, Nissan և Bradesco) ընկերությունները: Նման միջոցառման «Կոկա-կոլան» մասնակցում է 13-րդ անգամ և օլիմպիական խաղերի գործընկեր է դարձել 1992-ից, իսկ ավտոմոբիլային «Նիսան» կորպորացիան` առաջին անգամ: Ինչ վերաբերում է Բրազիլիայի «Բրադեսկո» բանկին, ապա այն կսպասարկի փոխանցումավազքի ֆինանսական ներքին ծառայությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

Եռյակը համատեղ կներդնի 192 000 000 ԱՄՆ դոլար: Օլիմպիական ջահը Հունաստանի Օլիմպիայում կբոցավառվի 2016 թ. մայիսին: 10 հազար ջահակիրներ կանցնեն 19 հազար կիլոմետր, որից հետո, օգոստոսի 5-ին «Մարականա» մարզադաշտում կբոցավառվի գլխավոր ջահը:

Հայերեն

Պլովդիվի գյուղատնտեսական համալսարանի հանդեպ օտարերկրյա ուսանողների հետաքրքրությունն աճում է․ BTA

Ինչպես ստանալ ավելին ճամփորդական ծախսերի դիմաց

Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է Փոքր և միջին ձեռնարկատիրությունների զարգացման ենթախորհրդի նիստը

Ֆրիդրիխ Մերցը Հարավային Կովկասում խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունն անհրաժեշտություն է համարում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ- 21/07/26

Ասիական ինդեքսներ - 21/07/26

Երևանում Հյուսիսային պողոտայում գտնվող ռեստորանում արտադրվում է վտանգավոր սննդամթերք․ ՍԱՏՄ

Իսրայելի բանակը Գազայի հատվածում կիլոմետրեր ձգվող հողե պատնեշ է կառուցում

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանից նավթամթերքի մատակարարումները կարևոր ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը