Դերասան Ռոբին Ուիլյամսի հարազատները դատավեճի մեջ են մտել նրա ժառանգության համար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի դերասան Ռոբին Ուիլյամսի հարազատները, որն ինքնասպան Է եղել անցյալ տարվա օգոստոսին, դատավեճի մեջ են մտել նրա ժառանգության համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, իր Էլեկտրոնային կայքում հաղորդել Է The New YorkTimes թերթը:

Հրատարակության տվյալներով՝ Ուիլյամսի այրին՝ նրա երրորդ կինը՝ Սյուզան Շնայդերը, եւ նախորդ երկու ամուսնություններից նրա երեք երեխաները՝ Զաքը, Քոդին եւ դուստրը՝ Զելդան, դեկտեմբերին եւ հունվարին հարուցել են փոխադարձ հայցեր, որոնցում իրենց վճռական անհամաձայնությունն են հայտնել այն բանի կապակցությամբ, թե ինչպես Է բաժանվել հոլիվուդյան «աստղի» նյութական ժառանգությունը:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, այդ հայցադիմումներում խոսքը վերաբերում Է ոչ միայն փողին եւ սեփականությանը, որոնք Ուիլյամսը վաստակել Է գրեթե 40-ամյա դերասանական կարիերայի ընացքում, այլեւ հագուստի, լուսանկարների եւ անձնական թանկ իրերի՝ նրա հավաքածուներին: Հարուցված հայցերում, ինչպես նշել Է թերթը, «շատ մեծ շահագրգռություն Է դրսեւորվում նաեւ այնպիսի հիշարժան եւ թանկ իրերի հարցում», ինչպիսիք են դերասանի հեծանիվը եւ նրա պատրաստած փափուկ խաղալիքները:

63-ամյա Ուիլյամսի մարմինը հայտնաբերվել Էր օգոստոսի 11-ին Թիբուրոնի (Կալիֆոռնիայի նահանգ) իր տանը: Ոստիկանության նյութերում նշվել Է, որ «մարմնի վրա եղել են խեղդամահության հետքեր, պարանոցին եղել Է կաշեգոտի»: Դա հետաքննությանը թույլ Է տվել եզրակացնել, որ դերասանն ինքնասպանություն Է գործել:

Հանդիսականները դերասանին սիրել են «Ջումանջի» (1995), «Ուր են տանում երազները» (1998), «Երկուհարյուրամյա մարդը» (1999), «Բուժարար Ադամսը» (1998), «Մեռած պոետների ընկերությունը» (1989), «Բարի լույս, Վիետնամ» (1987) ֆիլմերում կատարած դերերի համար:

1998 թվականին ԱՄՆ-ի Կինոարվեստների ակադեմիան Ուիլյամսին «Օսկար» մրցանակ Է շնորհել երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերի համար «Խելացի Ուիլ Հանթինգը» (1997) ֆիլմում: Ուիլյամսի հաշվին կան նաեւ «Ոսկե գլոբուսի» 6 հեղինակավոր պարգեւներ:

Հայերեն English Русский

Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար

Համադպրոցական գիտության փառատոնի հաղթող նախագծերից մեկը 3-րդ մրցանակի է արժանացել ԱՄՆ միջազգային գիտական մրցույթում

Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են

Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին

«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ

Կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 115 քրեական վարույթ

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-09/06/26

Ասիական ինդեքսներ - 09/06/26

Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին