ՀՀ ֆինանսների նախարարությունը հաստատում է նախկին պատգամավորի ձերբակալման լուրը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ ֆինանսների նախարարությունը հաստատում է նախկին պատգամավոր Հակոբ Ռաֆիկի Հակոբյանի ձերբակալման լուրը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրինՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվությանև հասարակայնության հետ կապերի բաժնից,Հակոբ Ռաֆիկի Հակոբյանը ձերբակալվել է 2015թ. փետրվարի 2-ին ՀՀ ՖՆ քննչական վարչության վարույթում քննվող N 83152012 քրեական գործով` ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 188-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ն կետով, 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու կասկածանքով: Նախաքննությունը շարունակվում է: