Հասարակական

Ինչ են մտածում ռուսաստանցիները Գյումրիում կատարված զանգվածային սպանության մասին

1 րոպեի ընթերցում

Ինչ են մտածում ռուսաստանցիները Գյումրիում կատարված զանգվածային սպանության մասին

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում կատարված զանգվածային սպանության եւ դրան հաջորդած բողոքի գործողությունների մասին տեղյակ Է ռուսաստանցիների մեծամասնությունը (68 տոկոսը), սակայն երրորդ մասը (32 տոկոսը) դրա վերաբերյալ ոչինչ չի լսել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հայտնել են «Լեւադա կենտրոնում»:

Սպանության մասին լսածների հարաբերական մեծամասնությունը (48 տոկոսը) այն կարծիքին Է, որ այդ գործով հետաքննությունը պետք Է վարեն եւ ռուս, եւ հայ քննիչները, դատը պետք Է վարի ռուսական կողմը, բայց Հայաստանի տարածքում (44 տոկոսը):

Այն մասին, որ գործով պետք Է զբաղվեն ռուս քննիչները, ասել Է հարցվածներից յուրաքանչյուր չորրորդը (25 տոկոսը), հայ քննիչները՝ 21 տոկոսը: Դժվարացել Է պատասխանել հարցման մասնակիցների 6 տոկոսը, որը հունվարի 23-26-ին անցկացվել Է ՌԴ-ի 46 տարածաշրջանների 134 բնակավայրերի 1600 բնակիչների շրջանում:

Հարցվածների 37 տոկոսի կարծիքով՝ դատաքննությունը պետք Է վարի հայկական կողմը, դժվարացել Է պատասխանել 21 տոկոսը: Մինչդեռ 35 տոկոսը վստահ Է, որ այդ գործով դտավարությունը պետք Է անցկացվի Ռուսաստանում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում