Ցեղասպանության 100-րդ տարելիցից հետո հանգիստ շունչ քաշելու հույս փայփայողները չարաչար սխալվում են. Վիգեն Սարգսյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նրանք, ովքեր հույս են փայփայում, որ 2015-ը կավարտվի, ու նրանք կարող են հանգիստ շունչ քաշել, չարաչար սխալվում են: Հունվարի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը: «Ապրիլի 24-ի միջոցառումները գագաթնակետն են միջոցառումների, որոնք նախատեսված են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Մինչև տարվա վերջ հատկապես արտերկրում օրերով, ժամերով ֆիքսված են բազմաթիվ միջոցառումներ, ոչինչ չի վերջանում ապրիլի 24-ով»,-«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան` ընդգծեց Վիգեն Սարգսյանը:

Կարծիքը, թե հայկական Սփյուռքում պայքարի ոգին կարող է մարել 100-րդ տարելիցի միջոցառումների ավարտով, ըստ Վիգեն Սարգսյանի, թյուր է: «Մենք այսօր տեսնում ենք մեծ վերելք, մենք տեսնում ենք երիտասարդ սերնդի կուռ համախմբում տարածաշրջանային հանձնախմբերի շուրջ, մենք տեսնում ենք միջոցառումներ, որոնք տարածվելու են ժամանակի մեջ, դառնալու են ավանդական, դրանք չեն կարող սահամնափակվել մեկ տարով, ինչպես Հայոց ցեղասպանությունը չի սկսվել ու ավարտվել մեկ օրում»,- շեշտեց Վիգեն Սարգսյանը:

Ամբողջ 2015-ի ընթացքում Հայաստանում և արտերկրում կկազմակերպվեն գիտական, կրթական, մշակութային, քաղաքական բնույթի լայնամասշտաբ միջոցառումներ` ոգեկոչելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Հայերեն English Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում