Ջոնի Դեփը եւ Էմբեր Հերդը փետրվարին կամուսնանան Բահամներում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան դերասաններ Ջոնի Դեփը եւ Էմբեր Հերդը կամուսնանան փետրվարի առաջին հանգստյան օրերին՝ Բահամներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է The New York Post-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներ: Հարսանիքը տեղի կունենա «Կարիբյան ծովի ծովահենների» աստղի սեփական կղզում՝ զույգի 50 հրավիրված ընկերների ու ազգականների ներկայությամբ:

Ինչպես գրում Է հրատարակությունը, ամուսնության արարողությունը տեղի կունենա փետրվարի 7-8-ին, քանի որ հենց այդ օրերին Է երկու դերասաններին հաջողվել իրենց հագեցած գրաֆիկում կազմակերպել հանգստյան օրեր: Միջոցառմանը ներկա կլինեն Դեփի առաջին ամուսնությունից ծնված երեխաները: Հարսը կհագնի դիզայներ Ստելլա Մաքքարթնիի կարած զգեստը: Հյուրերի մի մասին փեսան կտեղավորի իր Vajoliroja զբոսանավի վրա:

51-ամյա Դեփը եւ 28-ամյա Հերդը նշանված Էին շուրջ մեկ տարի: Նրանք ծանոթացել են 2012 թվականին «Ռոմով օրագիրը» ֆիլմի նկարահանումների ժամանակ:

Նախորդ սիրացյալից՝ Վանեսա Պարադիից, Ջոնի Դեփը բաժանվել Է 2012 թվականի հունիսին՝ 14 տարվա համատեղ կյանքից հետո: Այն ժամանակ հաղորդվեց, որ Դեփը Պարադիից գնաց Էմբեր Հերդի մոտ, հետագայում տեղեկատվությունը հաստատվեց:

Ջոնին եւ Էմբերը միասին ապրում են արդեն շուրջ երկու տարի: Վանեսա Պարադին եւ Ջոնի Դեփը պաշտոնական ամուսիններ չեն եղել եւ քանիցս ասել են, որ չեն շտապում գրանցել իրենց հարաբերությունները: Իրենց սիրավեպի ընթացքում դերասաններն ունեցել են երկու երեխա՝ դուստրը՝ Լիլի-Ռոուզը եւ որդին՝ Ջեկը: Վենեսան առաջինն Էր, որին Ջոնին հայտնել Է առաջիկա հարսանիքի մասին:

Հայերեն Русский

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA