Սպորտ

Ռիոյի օլիմպիական խաղերի կրակը կանցնի բրազիլական 250 քաղաքով

1 րոպեի ընթերցում

Ռիոյի օլիմպիական խաղերի կրակը կանցնի բրազիլական 250 քաղաքով

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռիոյի 2016 թվականի Օլիմպիական խաղերի կրակի փոխանցումավազքի ընթացքում կրակը կանցնի բրազիլական ավելի քան 250 քաղաքով:

Փոխանցումավազքը կձգվի 90-100 օր: Հունական Օլիմպիա ավանում կրակը կվառվի օգոստոսի 5-ին և կտեղափոխվի Ռիոյի լեգենդար «Մարականա» մարզադաշտ, որտեղ կկայանա ամառային օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությունը: Ամբողջ փոխանցումավազքի ընթացքում օլիմպիական կրակը կանցնի մոտ 30 հազար կմ թե ցամաքով և թե օդով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, փոխանցումավազքի հանդիսավոր արարողությանը կմասնակցեն ավելի քան 10 հազար մարդ:

Ռիո դե Ժանեյրոյի 2016 31-րդ օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին, իսկ փակումը` օգոստոսի 21-ին: Ամառային այս խաղերն առաջինն են, որ անցկացվում են Հարավային Ամերիկայում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում