Ջասթին Բիբերն այլեւս չի ցանկանում «փառամոլ ու մեծամիտ» լինել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադացի կատարող Ջասթին Բիբերը ներողություն Է խնդրել երկրպագուներից վերջին մեկուկես տարվա ընթացքում իր վարքագծի համար եւ պատմել Է շոու-բիզնեսում հասունանալու դժվարությունների մասին: Ինչպես նա հայտարարել Է Facebook-ում հրապարակված տեսաուղերձում, 20-ամյա երգիչը չի ցանկացել, որ իրեն փառամոլ եւ մեծամիտ համարեն: «Ես վախենում Էի այն կարծիքից, որն իմ մասին ստեղծվել Էր մարդկանց մեջ»,- ասել Է Բիբերը՝ մեկնաբանելով Միացյալ Նահանգների հեռուստատեսությունում թոք-շոուներից մեկին մասնակցելու իր որոշումը: Երգչի խոսքով՝ ինքն այն չԷ, ինչ իրեն ներկայացնում Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Շոու-բիզնեսում երիտասարդ կամ հասունացած լինելը շատ դժվար Է: Պարզապես հասունանալն Էլ բարդ Է»,- մեջբերում Է նրա խոսքը The Hollywood Reporter-ը:

Բիբերը խոստովանել Է, որ անցյալ տարի ինքը քիչ սխալներ չի գործել: «Ես ցանկանում եմ, որ մարդիկ իմանան, թե ես իրականում ինչպիսին եմ: Ես ցանկանում եմ լինել բարի, մեղմ եւ կիրթ, ինչպիսին ինձ դաստիարակել Է մայրս»,- հավելել Է երգիչը:

Անցյալ տարի Ջասթին Բիբերը հայտնվել Էր միանգամից մի քանի սկանդալների կենտրոնում: Հունվարին երգչին Մայամիում կալանավորել Էին հարբած վիճակում ավտոմոբիլ վարելու համար: Հուլիսին դատարանը նրան երկու տարվա պայմանական ազատազրկման Էր դատապարտել վանդալիզմի համար. Բիբերը ձվեր Էր նետել իր հարեւանի տան վրա: Բացի դրանից, նույն ամսին Բիբերը հոլիվուդցի դերասան Օռլանդո Բլումի հետ կռիվ Էր սարքել Իսպանիայի Իբիցա կղզու ռեստորանում: Նոյեմբերի կեսերին Արգենտինայի դատարանը հարցաքննության Էր կանչել փոփ-կատարողին: Նրանք մեղադրել Էին լուսանկարչին ծեծելուն մասնակցելու մեջ:

Հայերեն Русский

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ