Շոու բիզնես

Փիթը բանակցություններ Է սկսել Ջոլիի նոր ֆիլմին մասնակցելու շուրջ

2 րոպեի ընթերցում

Փիթը բանակցություններ Է սկսել Ջոլիի նոր ֆիլմին մասնակցելու շուրջ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը Skydance ստուդիայի հետ բանակցություններ Է վարում Անջելինա Ջոլիի «Աֆրիկա» նոր ֆիլմին իր հնարավոր մասնակցության շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The Wrap հրատարակությունը:

Փիթը մտադիր Է իր կնոջ կինոնկարում կատարել Ռիչարդ Լիկի՝ քենիացի քաղաքական գործչի եւ հնԷամարդաբանի դերը, որը հայտնի Է նաեւ որպես որսագողության դեմ պայքարի մարտիկ: Իրական այս գործչի կենսագրությունը, որի 70-ամյակը լրացել Է դեկտեմբերին, դարձել Է ապագա ֆիլմի սյուժեի հիմքը: Կինոնկարի սցենարը գրել Է Էրիկ Ռոթը («Ֆորեստ Համփ», «Բենջամին Բաթոնի խորհրդավոր պատմությունը»):

Կինոստուդիայի եւ Փիթի ներկայացուցիչներն առայժմ հրաժարվել են մեկնաբանել պարտավորագրի կնքման հնարավորությունը:

Եթե բանակցությունները հաջողությամբ պսակվեն, դա կլինի Ջոլիի եւ Փիթի արդեն երրորդ համատեղ աշխատանքը նկարահանման հարթակում: Ռեժիսորը նշել Է, որ հետաքրքրվում Է Աֆրիկայի թեմայով, քանի որ ամբողջ կյանքում կապ Է զգում այդ մայրցամաքի եւ մշակույթի հետ:

2014 թվականին Ջոլին ավարտել Է ռեժիսորական աշխատանքը «Ծովի մոտ» ֆիլմի վրա, որի գլխավոր դերը կատարել Է նրա ամուսինը:

Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթը ծանոթացել են «Միստր եւ միսիս Սմիթները» ֆիլմի նկարահանումների ժամանակ, որում մարմնավորել են գլխավոր հերոսներին:

Անցած տարվա օգոստոսի 23-ին դերասանն ու դերասանուհին ամուսնացել են Ֆրանսիայում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում