Պաշտոնական

Բանակի օրվա առթիվ ՀՀ նախագահական նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն

2 րոպեի ընթերցում

Բանակի օրվա առթիվ ՀՀ նախագահական նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի կապակցությամբ, ՀայաստանիՀանրապետության Նախագահի հրամանագրերով` ծառայության ընթացքում ցուցաբերած մարտական բարձր պատրաստվածության և ակնառու ձեռքբերումների համար մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են պետական բարձր պարգևներով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, ՀՀ Նախագահի նստավայրում այսօր կայացել է պարգևատրման հանդիսավոր արարողությունը: ՀՀ Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը շնորհավորել է զինծառայողներին և ազատամարտիկներին տոնի ու պետական բարձր պարգևների արժանանալու կապակցությամբ և նրանց ներկայությամբ Բանակի օրվա առթիվ իր շնորհավորական ուղերձը հղել մեր հայրենակիցներին:

«Հարգելի՛ պարգևատրվածներ,

Շնորհավորում եմ ձեզ հայրենիքի բարձր պարգևներին արժանանալու և հայկական բանակի օրվա կապակցությամբ:

Մենք հպարտանում ենք ձեզնով: Շնորհակալություն ենք հայտնում ձեզ ձեր մեծ նվիրումի և հայրենանվեր ծառայության համար:

Այսօր պարգևներ ենք հանձնում, ցավոք, նաև հետմահու: Փա՛ռք նրանց հիշատակին: Կարծում եմ՝ որևէ մեկը չի կասկածում, որ մեր բոլոր ընկած տղաների համար մենք պատասխան ենք ապահովելու:

Հայոց բանակի օրը մենք կրկին ու կրկին բարձրաձայնում ենք զինված ուժերի իրականացրած առաքելության կարևորության մասին, դրա նշանակության և բարդության մասին: Բայց նաև խոսում ենք մեր զինվորականների անձնվիրության ու հերոսականության մասին:

Եվ ինչպես արդեն ավանդական է դարձել, Բանակի օրվա առթիվ իմ շնորհավորական ուղերձը ես հնչեցնում եմ այնպիսի արժանավորների առջև, ինչպիսիք այսօր ներկա են այս դահլիճում: Թույլ տվեք այսօր ևս նույնկերպ վարվել»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում