Պաշտոնական

ՀՀ Նախագահը հանդիպում է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ

1 րոպեի ընթերցում

ՀՀ Նախագահը հանդիպում է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,Հանրապետության Նախագահը, Վեհափառ Հայրապետը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի՝ օրերս կայանալիք 2015 թվականի անդրանիկ նիստից առաջ, քննարկել են պետական հանձնաժողովի աշխատանքները և միջազգային ու միջեկեղեցական հարթակներում, սփյուռքում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից այդ աշխատանքներին մասնակցությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև պետություն-եկեղեցի հարաբերություններին և սերտ համագործակցությանը, ազգային-եկեղեցական կյանքի կարևորագույն խնդիրներին ու առկա մարտահրավերներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում