Հայաստանում հակասեմականություն չկա ու չի էլ եղել. Ռիմա Վարժապետյան-Ֆիլլեր

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում երբեք չի եղել հակասեմականություն, և այսօր էլ մենք ոչ մի կերպ նման տրամադրություններ չենք զգում: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման հայտարարություն արեց Հայաստանում հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյան-Ֆիլլերըˋ անդրադառնալով վերջին շրջանում օտարերկրյա մի շարք լրատվամիջոցներում շրջանառվող հոդվածներին, որոնցում Հայաստանն ու հայերը զրպարտիչ կերպով մեղադրվում էին հակասեմականության մեջ: «Ցավոք, հարևաններին չեն ընտրում: Եվ Հայաստանն, ի դեմս Ադրբեջանի, թշնամական հարևան ունի: Այդ ժողովուրդն այնքան է զոմբիացած այն գաղափարով, որ հայերը թշնամի են, որ ամեն ինչին նայում են միայն այդ պրիզմայով: Ես շատ եմ ափսոսում, որ այս պայքարի մեջ են ներքաշվել հրեական համայնքները: Հրեական համայնքը պետք է զերծ մնա քաղաքական հարձակումներից և խաղերից: Ես միշտ ասել եմ և հուսով եմ ապագայում էլ ասել, որ Հայաստանում հակասեմականություն չի եղել: Հրեականության հետ կապված խնդիրներ մենք չունենք»,- ասաց Վարժապետյանը:

Նրա կարծիքով այդ հոդվածները ոչ այլ ինչ են, քան քաղաքական պատվեր, իսկ հոդվածների հեղինակները Իսրայելում բարեկեցիկ կյանքով բնակվող և Ադրբեջանի հովանավորությունը վայելող անպատասխանատու վերլուծաբաններ և շինծու «պատմաբաններ» են, ովքեր վաճառվում են և նենգափոխում իրողությունը:

«Չենք հասկանում, որտեղից է «Զրպարտության դեմ լիգան» նման տեղեկություններ հավաքել: Փոխանակ հետամուտ լինելու իրենց երկրումˋ Ադրբեջանում, տիրող հակասեմականության դրսևորումներին և վերացնելու դրանց պատճառները, այդ լրագրողները, «պատմաբանները» մատնացույց են անում Հայաստանին»,- նշում է Հայաստանում հրեական համայնքի ղեկավարը և հավելում,- «Մենք պետք է աշխարհին մեր տեսակետը հայտնենք, ցույց տանք, որ սա սադրանք է, պրովոկացիա, իրականության նենգափոխում: Եթե մենք ինչ-որ խնդիրներ էլ ունենք երկրի ներսում, ապա ինքնուրույն ենք լուծում մեր խնդիրները: Հայաստանի հրեական համայնքներին չպետք է ներքաշել այդ ինտրիգների մեջ»:

2014 թվականի վերջերից սկսածˋ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախօրեին մի շարք օտարերկրյա լրատվամիջոցներˋ haaretz.com, jns.org, The Hill, միակողմանի և կասկածելի տեղեկատվությամբ հոդվածներ հրապարակեցին, ուր Հայաստանը ներկայացվում էր որպես հակասեմական երկիր: Հրապարակումներից հետո անմիջապես առանձին հոդվածով հանդես եկավ Հայաստանի հրեական համայնքի նախագահ տիկին Ռիմա Վարժապետյան-Ֆելլերըˋ հերքելով ապատեղեկատվությունը:

Հայերեն English

ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան 100 անդամներ կոչ են անում Մարկո Ռուբիոյին դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը

Պատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին․ 30 տարվա ճանապարհ

ՀՀ բնության հուշարձանների ցանկում ներառված «Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածի 40.000 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

«Ոսկե ժամ». IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո

Ախուրյան համայնքում անցկացվել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն

F-35-երի փոխանցումը Թուրքիային այս պահին իրավական առումով անհնար է. Ռուբիո

Թուրքմենստանում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Սերդար Բերդիմուհամեդովի հանդիպումը

Նիկոլ Փաշինյանին Թուրքմենստանում դիմավորել է փոխվարչապետ, ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովը

Երանոսում արտաքին լուսավորության ցանց է կառուցվում

Մարտունի համայնքում մեկնարկում են 8 մլրդ 255 մլն դրամ արժեքով սուբվենցիոն ծրագրեր