Շոու բիզնես

Ուրուգվայը «Միսս Տիեզերք-2014»-ին ներկայացնող գեղեցկուհին հայ է

1 րոպեի ընթերցում

Ուրուգվայը «Միսս Տիեզերք-2014»-ին ներկայացնող գեղեցկուհին հայ է

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուրուգվայցի հայ գեղեցկուհի, թոփ մոդել Յոհանա Ռիվա Կարապետյանը «Միսս Տիեզերք-2014» գեղեցկության մրցույթում կներկայացնի Ուրուգվայը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մրցույթի գալա -երեկոն տեղի կունենա ԱՄՆ-ում հունվարի 25-ին:

Ուրուգվայի մեր հայրենակցուհին 24 տարեկան է, ունի 174 սմ հասակ: Նա 2014 թվականին հաղթել էր «Միսս Ուրուգվայ» մրցույթում: Ավելի վաղ Յոհանա Ռիվա Կարապետյանն արժանացել էր «Ուրուգվայի Միսս Տուրիզմ 2008» տիտղոսին, ինչից հետո մասնակցել էր Մալայզիայում անցկացված «Միսս Տուրիզմ 2008» միջազգային մրցույթին և հայտնվել լավագույն 15-ի շարքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում