Էդուարդ Շարմազանովը միասնական լինելու ու աղոթելու կոչ է անում

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը միասնական լինելու ու աղոթելու կոչ է անում: Հունվարի 21-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի կրտսեր անդամի` փոքրիկ Սերյոժայի հուղարկավորությանը մասնակցում էին նաեւ ԱԺ փոխնախագահները: Էդուարդ Շարմազանովը, դժվարությամբ զսպելով հուզմունքը, լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ աղոթելու կոչ արեց: «Որպես քրիստանյա մարդ` պետք է աղոթենք առ Աստված մեր եղբայրների, քույրերի ու բալիկների հավերժության համար: Պետք է աղոթենք: Ցավն ամոքելու բանաձեւ չեմ գտնում: Այս դժբախտությանը ի՞նչ բանաձեւ: Լինենք միասնական եւ մենք մեր մեջ թշնամիներ չգտնենք: Սա բոլորիս ցավն է, լինենք միասնական եւ աղոթենք առ Աստված»,- նշեց Էդուարդ Շարմազանովը:

Գյումրիում տեղի ունեցած դեպքի առթիվ իրենց ցավակցական խոսքն ու վերքը բուժելու իրենց բանաձեւը «Արմենպրես»-ին ներկայացրեցին Ավետիսյանների ընտանիքի կրտսեր անդամի՝ փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի հուղարկավորությանը Գյումրիում գտնվող ԱԺ պատգամավորները: «Բոլոր ցավերը ժամանակն է հաղթահարում: Մենք, չմոռանանք, որ ցեղասպանություն ենք հաղթահարել: Այս դեպքը ցեղասպանության շատ փոքր տեսակն էր: Իրոք, ողբերգություն էր եւ չեմ կարծում, որ ամեն մի հայ չի ողբում այսօր: Ոճրագործին պետք է պատժել. օրենքի ամենախիստ պատիժը պետք է լինի»,-նշեց Աշոտ Աղաբաբյանը:

Ոճրագործին ամենախիստ պատժին ենթարկելու կոչ հնչեց նաեւ Արման Սահակյանի կողմից: «Պետք է պատիժը շատ հասկանալի լինի ու պատժվեն ոչ միայն ոճրագործը, այլ նաեւ սպաները, բացի դրանից, դատն էլ պետք է լինի Հայաստանում: Սա, ճիշտ է, սփոփանք չէ, բայց ժողովուրդն էլ պետք է հասկանա, որ սրիկան պատժվել է՝ ուրիշ տարբերակ չկա»,-նշեց Արման Սահակյանը:

«Քրեական գործով պետք է պարզվեն բոլոր հանգամանքները եւ նախաքննությունը պետք է վարեն Հայատանի իրավապահ մարմինները: Երբ հանցագործություն է տեղի ունենում, անշուշտ, հուզումներն ու ապրումները հասկանալի են, բայց լուծումն այն է, որ հանցագործությունը լիարժեք պարզաբանվի. այս պահին ես այդ հարցն եմ տեսնում»,-«Արմենպրես»-ին ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12 ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենից արձակված կրակոցների հետեւանքով: Ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ հունվարի 19-ին մահացել է:

Հանցագործության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը: Պերմյակովը խոստովանել է հանցանքը:

Արմենուհի Մխոյան

Հայերեն

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից