Շոու բիզնես

Բյորքն իր Vulnicura ալբոմը ժամկետից շուտ Է թողարկել

1 րոպեի ընթերցում

Բյորքն իր Vulnicura ալբոմը ժամկետից շուտ Է թողարկել

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսլանդացի երեգչուհի եւ երգերի հեղինակ Բյորքն իր ալբոմը թողարկել Է ժամկետից շուտ: Հունվարի 20-ին Vulnicura ալբոմը վաճառքի Է հանվել iTunes-ում: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ ձայնագրությունը կթողարկվի միայն մարտին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ալբոմի վաճառքն սկսելու մասին հաղորդագրության մեջ Բյորքը շնորհակալություն Է հայտնել իր երաժշտության երկրպագուներին, ինչպես նաեւ իր թիմին: Նա պատմել Է, որ այս ալբոմը ներշնչված Է եղել իր անձնական կյանքի իրադարձություններով, եւ հատկապես սիրելի մարդու հետ ցավագին բաժանումով: Երգչուհին հույս Է հայտնել, որ իր երաժշտությունը նման իրավիճակում հայտնված մարդկանց կօգնի վերապրելու դժվարին ժամանակները:

«Ինտերֆաքս»-ը նշում Է, որ հայտարարված ժամկետից շուտ ալբոմի թողարկումը կարող Է կապված լինել այն բանի հետ, որ սկավառակի երգերն անցած հանգստյան օրը հայտնվել են Ցանցում: Բյորքը, սակայն, ոչ մի կերպ չի մեկնաբանել այդ միջադեպը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում