Հասարակական

UWC Դիլիջան քոլեջի աշակերտները հարգել են Ավետիսյանների հիշատակը

2 րոպեի ընթերցում

UWC Դիլիջան քոլեջի աշակերտները հարգել են Ավետիսյանների հիշատակը

ԵՐՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: UWC Դիլիջան քոլեջում սովորող երիտասարդները յուրօրինակ ակցիա են իրականացրել` Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության դեպքի հետ կապված: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ի նշան համերաշխության եւ որպես հարգանքի տուրք` աշակերտները տարբեր լեզուներով պաստառներ են պատրաստել «Ես Ավետիսյան եմ» գրությամբ և լուսանկարվել դրանցով:

2014թ. հոկտեմբերի 11-ին Դիլիջանում բացվել է UWC Դիլլիջանի քոլեջը, որն աշխարհի Միացյալ քոլեջների կրթական ցանցի առաջին միջազգային դպրոցն է Արեւելյան Եվրոպայում եւ ԱՊՀ-ում: Ընդունելության առաջին տարին դպրոցն ընդունել է 96 աշակերտի աշխարհի մոտ 50 երկրից:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն: Երեխայի առողջական վիճակը հունվարի 19-ին վատացել էր: Խորացել էր երիկամային և սրտանոթային անբավարարությունը: Սերյոժա Ավետիսյանի կյանքը փրկել չհաջողվեց: Հունվարի 19-ին, ժամը 17:02-ին երեխայի մոտ արձանագրվեց կենսաբանական մահ: Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության եւ փոքրիկ Սերյոժային բազմաթիվ վնասվածքներ հասցնելու գործով մեղադրյալը Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմականբազայի զինծառայող Վալերի Պերմյակովն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում