Հասարակական

Լավրովը վստահ է, որ Գյումրու սպանդի մեղավորը կկրի արժանի պատիժ

1 րոպեի ընթերցում

Լավրովը վստահ է, որ Գյումրու սպանդի մեղավորը կկրի արժանի պատիժ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը վստահ է, որ Հայաստանի հետ համատեղ հետաքննության արդյունքում Գյումրիում տեղի ունեցած Ավետիսյանների ընտանիքի սպանդի մեղավորը կկրի իր արժանի պատիժը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը, այդ մասին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հունվարի 20-ին կայացած հեռախոսազրույցում նշել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր խորին ցավակցություննեերն է հայտնել փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ: Համոզմունք է հայտնվել, որ Գյումրու ողբերգության համատեղ հետաքննության և դրան հաջորդող դատական վարույթի արդյունքում այդ ոճրագործության մեղավորը կկրի արժանի պատիժ»,- նշված է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:

ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հայտարարել է, որ դատական գործընթացը տեղի կունենա Հայաստանում և հրապարակային կերպով այն կդառնա երկու կողմերի` արդարության և արդարադատության ձգտման ապացույցը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում