ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատության հրապարակում Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Առաքելյանը հունվարի 20-ինհոգեհանգստյան կարգ մատուցեց` ի հիշատակ Գյումրիում տեղի ունեցած ոճրագործության զոհ դարձած Ավետիսյանների ընտանիքի անդամների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ազատության հրապարակում հավաքված մարդիկ, որոնցից շատերը չէին կարողանում զսպել արցունքները, հոգևորականների հետ աղոթեցին փոքրիկ Սերյոժանի և նրա ընտանիքի հոգու հանգստության և խաղաղության համար:
«Արարատյան հայրապետական թեմի ողջ հոգևոր դասի և հավատացյալների անունից՝ մեր ցավակցական խոսքերն ենք հայտնում ամբողջ ազգին, որն այսօր հայտնվել է այսպիսի ցավալի իրողության մեջ: Եվ բոլորս միասին աղոթենք Ավետիսյան ընտանիքի հոգու խաղաղության համար՝ հայցելով Տիրոջ սերն ու ողորմությունը նրանց համար: Նաև այսօր մեր պարտքն է աղոթելու մեր զինվորների համար, ովքեր մեր հայրենիքի պահպանման սրբազան պարտքն են կատարում և իրենց կյանքն են տալիս: Թող Աստված նաև նրանց հոգուն խաղաղություն պարգևի», - արարողությունից առաջ հավաքվածներին դիմեց Տեր Վահան քահանա Առաքելյանը:
Արարողությունից հետո, որին ձայնակցում էր «Օվսաննա» հոգևոր երգչախումբը, քաղաքացիները շարունակեցին մոմավառությունը, որն սկսվել էր դեռ երեկ երեկոյան և շարունակվում էր այսօր ամբողջ օրը:
Ավետիսյաններիընտանիքի6անդամներիսպանությունըտեղիէունեցել2015թվականիհունվարի12-ին՝վաղառավոտյան,ժամը06:00-իսահմաններում,նրանցմահըվրաէհասելհրազենային վնասվածքներից։Ավետիսյաններիընտանիքիցողջէրմնացել6ամսականփոքրիկը՝Սերյոժա ԱրմենիԱվետիսյանը,ովկտրող-ծակողգործիքիցստացածվնասվածքներովտեղափոխվել էր բժշկականկենտրոն:Երեխայիառողջականվիճակըհունվարի19-ինվատացելէր: Խորացելէր երիկամայինևսրտանոթայինանբավարարությունը:ՍերյոժաԱվետիսյանիկյանքըփրկել չհաջողվեց:Հունվարի19-ին,ժամը17:02-իներեխայիմոտարձանագրվեց կենսաբանականմահ:
ԱվետիսյաններիընտանիքիանդամներիսպանությանեւփոքրիկՍերյոժայինբազմաթիվ վնասվածքներհասցնելուգործովմեղադրյալըԳյումրիումտեղակայված102-րդ ռազմականբազայիզինծառայողՎալերիՊերմյակովնէ: