Հասարակական

Բոլորն առ Աստված աղոթում են Ավետիսյանների ընտանիքի 7 սպանված անդամների համար. Տեր Շահեն քահանա Հայրապետյան

3 րոպեի ընթերցում

Բոլորն առ Աստված աղոթում են Ավետիսյանների ընտանիքի 7 սպանված անդամների համար. Տեր Շահեն քահանա Հայրապետյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ Գյումրիում տեղի ունեցած սպանդի հետևանքով զոհված Ավետիսյանների ընտանիքի անդամների, ինչպես նաեւ վերջին օրերին ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունների արդյունքում զոհված հայ զինծառայողների: Հոգեհանգստյան կարգը տեղի ունեցավ Տեր Շահեն քահանա Հայրապետյանի օրհնությամբ:

Հոգեհանգստի արարողությանը ներկա էր նաև ԱԺ պատգամավոր, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը: Արարողության ամբողջ ընթացքում քաղաքացիների հոսքը չէր դադարում:

Հոգեհանգստյան կարգի ավարտից հետո, դիմելով ներկաներին, Տեր Շահեն քահանա Հայրապետյանն ընդգծեց, որ դառը կսկիծը պատել է բոլորի հոգիները եւ այսօր բոլորն առ Աստված աղոթում են ընտանիքի 7 սպանված անդամների, ինչպես նաև վերջին օրերին սաhմանին զոհված զինծառայողների հոգիների հանգստության համար: «Մենք այստեղ գործ ունենք ոչ թե անձի կամ ազգի, այլ սատանայական մի ձեռագրի հետ: Ես հիմա ցանկանում եմ կրկնել Քրիստոսի խոսքը. «Հա՛յր, ներիր նրանց՝ չգիտեն ինչ են անում»»:

Գյումրիում հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, տեղի է ունեցելԱվետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը: Նրանց մահը վրա է հասել հրազենայինվնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա ԱրմենիԱվետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկականկենտրոն: Երեխայի առողջական վիճակը հունվարի 19-ին վատացել էր: Խորացել էր երիկամային ևսրտանոթային անբավարարությունը: Նրա կյանքը փրկել չի հաջողվել: Ավետիսյանների ընտանիքիանդամների սպանության եւ փոքրիկ Սերյոժային բազմաթիվ վնասվածքներ հասցնելու գործով մեղադրյալը Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմական բազայի զինծառայող Վալերի Պերմյակովն է:Նրան ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիսեւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը: Պերմյակովը խոստովանել է մեղքը:

Հունվարի 19-ին մեկ շաբաթ տեւած կյանքի եւ մահվան պայքարից եւ մի շարք բարդվիրահատություններից հետո մահացավ նաեւ վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում