ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի աշխարհի բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնը երգ Է ձայնագրել Մադոննայի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Facebook-ում երգչուհու պաշտոնական Էջում:
Ամերիկացի բռնցքամարտիկը Iconic կոմպոզիցիայի ձայնագրությանը մասնակցել Է Մադոննայի եւ ռեփեր Չանսելոր Բեննետի հետ միասին, որը հանդես Է գալիս Chance the Rapper կեղծանվան ներքո: Տրեկը կընդգրկվի Rebel Heart ալբոմում, որի ամբողջական տարբերակը հասանելի կլինի 2015 թվականի մարտի 10-ից:
Մայք Թայսոնը բռնցքամարտի պատմության մեջ ամենահայտնի մարզիկներից մեկն Է. նա կրել Է աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչումը եւ տեղ Է գտել Գիննեսի ռեկորդների գրքում: Ամերիկացին մարզական կարիերան ավարտել Է 2005 թվականին եւ այն ժամանակվանից հասցրել Է գրել ինքնակենսագրական գիրք, զբաղվել ապրանքների գովազդմամբ ու նկարահանվել 55-ից ավելի ֆիլմերում, սերիալներում եւ հեռուստաշոուներում: