«Օզ երկրի կախարդը» ճանաչել են Հոլիվուդի ամենաազդեցիկ ֆիլմը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իլինոյսի հյուսիսարեւմտյան համալսարանի գիտնականները նշել են Հոլիվուդի այն տասը ֆիլմերը, որոնք, իրենց հետազոտության արդյունքներով՝ ամենամեծ ազդեցությունն են գործել կինեմատոգրաֆի զարգացման վրա, հաղորդու Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Guardian-ին: Առաջին տեղում Է Վիկտոր Ֆլեմինգի «Օզ երկրի կախարդը» կինոնկարը, որը թողարկվել Է 1939 թվականին՝ գլխավոր դերում Ջուդի Գառլենդի մասնակցությամբ:

Ինչպես նշել Է հրատարակությունը, իրենց աշխատանքում գիտնականները հիմնվել են ավելի ուշ ֆիլմերում դասական կինոժապավենների հիշատակումների վրա, որոնք նկարահանվել են օրիգինալների Էկրան բարձրանալուց առնվազն 25 տարի անց: Ըստ որում «Օզ երկրի կախարդը» հավաքել Է 565 նման մեջբերում: Երկրորդ հորիզոնականում հայտնվել Է Ջորջ Լուկասի «Աստղային պատերազմներ. Նոր Հույսը»՝ 297 մեջբերումներով: Երրորդ տեղն զբաղեցրել Է Ալֆրեդ Հիչքոկի «Պսիխո» սարսափանկարը՝ 241 մեջբերում:

Տասն ամենաազդեցիկ ֆիլմերը.

  1. «Օզ երկրի կախարդը»(1939 թվական, ռեժիսոր Վիկտոր Ֆլեմինգ) – 565 մեջբերում
  2. «Աստղային պատերազմներ. Նոր հույս» (1977 թվական, ռեժիսոր Ջորջ Լուկաս) – 297 մեջբերում
  3. «Պսիխո» (1960 թվական, ռեժիսոր Ալֆրեդ Հիչքոկ) – 241 մեջբերում
  4. «Կասաբլանկա» (1942 թվական, ռեժիսոր Մայքլ Քյորտիս) – 212 մեջբերում
  5. «Քամուց քշվածները» (1939 թվական, ռեժիսոր Վիկտոր Ֆլեմինգ) – 198 մեջբերում
  6. «Քինգ-Քոնգ» (1933 թվական, ռեժիսորներ Մերիան Քուպեր եւ Էռնստ Շոդսակ) – 191 մեջբերում
  7. «Ֆրանկենշտայն» (1931 թվական, ռեժիսոր Ջեյմս Ուեյլ) – 170 մեջերում
  8. «Կնքահայրը» (1972 թվական, ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Քոպպոլա) – 162 մեջբերում
  9. «Քաղաքացի Քեյնը» (1941 թվական, ռեժիսոր Օրսոն Ուելս) – 143 մեջբերում

«2001 թվականի տիեզերական ոդիսականը» (1968 թվական, ռեժիսոր Սթենլի Քուբրիկ) – 143 մեջբերում, հաղորդել Է Lenta.ru-ն:

Հայերեն Русский

Վարչապետը ելույթ է ունեցել Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին

Ֆրանսիայի տեղական իշխանությունները համերաշխ են ԼՂ-ի հայերի և նրանց հյուրընկալող Հայաստանի հետ․ Օլիվիե Դըկոտինյի

Գազայում զինադադարի երկրորդ փուլի շուրջ բանակցությունները կսկսվեն առաջիկա օրերին

Վրաստանի և Ղազախստանի վարչապետները քննարկել են Սև ծովի նավահանգիստներով էներգիայի տարանցման ավելացման հարցը

Կիևը Մեծ Բրիտանիային խնդրել է ավելացնել ներդրումներն ուկրաինական զենքի արտադրության ոլորտում

Իրանի հոգևոր առաջնորդը ներում է շնորհել կամ կրճատել 3000-ից ավելի դատապարտյալների պատժաչափը

Համահայկական խաղերի սնոուբորդի մրցաշարի հաղթողը Երևանից է

Ուսանողները մասնակցել են ՄԱԿ-ի մոդել համաժողովին

Արգենտինան դուրս կգա Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար