Հասարակական

Հայաստանում Միացյալ Թագավորությունը մասնակցել է մոմավառությանը փոքրիկ Սերյոժա Ավետսիյանի հիշատակին

2 րոպեի ընթերցում

Հայաստանում Միացյալ Թագավորությունը մասնակցել է մոմավառությանը փոքրիկ Սերյոժա Ավետսիյանի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանությունը մասնակցել է մոմավառությանը` ի հիշատակ ռուս զինվոր Վալերի Պերմյակովի հարձակման արդյունքում ծանր վիրավորված և հունվարի 19-ին մահացած վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրառում է կատարվել Միացյալ Թագավորության ֆեյսբուքյան էջում:«Մենք հայ հասարակության հետ մոմ ենք վառել գյումրեցի վեց ամսական Սեյոժա Ավետիսյանի հոգու հանգստության համար: Հանգչիր խաղաղությամբ, փոքրիկ տղա»,- նշված է «Ֆեյսբուք»-ում արված գրառման մեջ:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն: Երեխայի առողջական վիճակը հունվարի 19-ին վատացել էր: Խորացել էր երիկամային և սրտանոթային անբավարարությունը: Սերյոժա Ավետիսյանի կյանքը փրկել չհաջողվեց: Հունվարի 19-ին, ժամը 17:02-ին երեխայի մոտ արձանագրվեց կենսաբանական մահ: Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության եւ փոքրիկ Սերյոժային բազմաթիվ վնասվածքներ հասցնելու գործով մեղադրյալը Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմական բազայի զինծառայող Վալերի Պերմյակովն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում