ՌԴ ԱԳՆ-ն իր ցավակցությունն է հայտնել Ավետիսյանների մահվան կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ ԱԳՆ տեղեկատվության վարչության պետ Մարիա Զախարովան իր ցավակցությունն է հայտնել հունվարի 12-ին Գյումրիում ՌԴ ռուսական 102-րդ ռազմաբազայի դասալիք Վալերի Պերմյակովի կողմից Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության կապակցությամբ: «Արմենպրեսի» փոխանցմամբ, Զախարովան Facebook-ի իր էջում մասնավորապես գրել է:

«Ընկերներ, ընդունեք իմ խորին ցավակցությունն այդ վայրենի ողբերգության կապակցությամբ: Ես գիտեմ, ես տեսնում եմ, թե ինչպես է հայ ժողովուրդն այն ընկալում որպես համազգային սուգ, որպես սեփական ցավ: Ոչ ոք չի կարող վերադարձնել հունվարի 12-ը և փոխել իրադարձությունների ընթացքը: Բայց մեզանից յուրաքանչյուրը կարող է եւ պետք է կիսի ձեր տառապանքը, ընդունի այն, ինչպես սեփական ցավը: Գիտեք, դա մեր ընդհանուր ցավն է: Ցավում ենք: Չենք մոռանա: Կանենք ամեն ինչ, որպեսզի մեղավորները ամենախիստ պատժին արժանանան»,- գրել է Զախարովան:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենից արձակված կրակոցների հետեւանքով։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ հունվարի 19-ին մահացել է։ Կասկածյալ Վալերի Պերմյակովին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան