Հասարակական

Ռուս մեկնաբան Վլադիմիր Սոլովյովը Գյումրու ողբերգության առնչությամբ ցավակցել է հայերին

2 րոպեի ընթերցում

Ռուս մեկնաբան Վլադիմիր Սոլովյովը Գյումրու ողբերգության առնչությամբ ցավակցել է հայերին

ՄՈՍԿՎԱ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Россия 1 հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան Վլադիմիր Սոլովյովնիր ցավակցությունն է հայտնել հայ ժողովրդին` հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության առնչությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, «Воскресный вечер» հաղորդման ավարտին Սոլովյովն ասել է. «Այժմ, հաղորդման ավարտին, ես իմ պարտքն եմ համարում իմ ցավակցությունը հայտնել եղբայրական հայ ժողովրդին: Կատարվել է սարսափելի հանցագործություն: Դասալիքը սպանել է ընտանիքի վեց անդամներին, ընդհուպ երկու տարեկան երեխայի: Վեց ամսական մյուս երեխան գտնվում է շատ ծանր վիճակում: Մոսկվայից բժիշկների խումբ է գնացել, որ օգնեն հայ գործընկերներին: Մի՛ անհանգստացեք, այս հանցագործությունն անպայման հետաքննվելու է, լավագույն մասնագետներն են աշխատում ինչպես Ռուսաստանից, այնպես էլ Հայաստանից: Ոչ մի փաստ չի քողարկվի: Եւս մեկ անգամ անկեղծ ցավակցությունս եմ հայտնում եղբայրական, սիրելի ժողովրդին: Սա սարսափելի ողբերգություն է: Դժբախտաբար, հանցագործներ կան ցանկացած ազգում»,- ասել է Սոլովյովը:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն: Նշանակվել են դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը: Պերմյակովը խոստովանել է մեղքը:

Հունվարի 19-ին մեկ շաբաթ կյանքի եւ մահվան պայքար տալուց հետո ժամը 17:02-ին մահացել է նաեւ վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում