Հասարակական

Ռասել Քրոուի The water diviner ֆիլմը քննադատել են պատմաբաններն ու ցեղասպանագետները

5 րոպեի ընթերցում

Ռասել Քրոուի The water diviner ֆիլմը քննադատել են պատմաբաններն ու ցեղասպանագետները

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալացի դերասան Ռասել Քրոուի «The Water diviner» (Ջուր փնտրողը) ֆիլմը մեծ աղմուկ է բարձրացրել միջազգային հարթակում: Մինչ ֆիլմի ռեժիսորին եւ կինոընկերությանը հայերն ու հույները ուղարկում են նամակներ եւ իրենց անհամաձայնությունը հայտնում ֆիլմի բովանդակության առնչությամբ, բազմաթիվ օգտատերեր գրոհել են դերասանի twitter-ի էջը:«Արմենպրես»-ի փոխանցմամբ, բազմաթիվ օգտատերեր Քրոուի էջում, որն, ի դեպ ունի ավելի քան 1,5 միլիոն հետեւորդ, գրում են նամակներ եւ իրենց անհանգստությունը հայտնում առ այն, որ ֆիլմում Քրոուն խեղաթյուրել է փաստերն ու պատմությունն այլ կերպ ներկայացրել: Դրան զուգահեռ Քրոուն համացանցում գովազդային արշավ է սկսել եւ գրեթե ամեն օր ներկայացնում է նոր պատմություններ, տեսակետեր ու դրվագներ ֆիլմի առնչությամբ:

Բացի հանդիսատեսից, ֆիլմի առնչությամբ իր տեսակետն են հայտնում նաեւ պատմաբաններ, ցեղասպանագետեր, լրագրողներ:

Սիդնեյի համալսարանում ցեղասպանության ուսումնասիրման բաժնի դոկտոր Պանաիտոս Դիամադիսը «Սատանայական բանակ. «The water diviner»- ի մութ կողմը» հոդվածում ներկայացնում է պատմական փաստերը, որոնք Քրուն եւ ֆիլմի մնացած անձնակազմը խեղաթյուրել են: «Հարցազրույցներից մեկում Քրոուն հայտարարել է, որ «ժամանակն է եկել, 100 տարի անց, բացահայտելու այդ առասպելը»: Բացահայտման համար ֆիլմում պետք է առաջին հերթին ընդգրկված լինեին Անատոլիայի բնիկ ժողովուրդների մասին պատմությունները նույնպես, ովքեր ենթարկվել են ցեղասպանության հենց այն ժամանակահատվածում, որի դեպքերը նկարագրվում են ֆիլմում: Ֆիլմը թյուր տպավորություն է թողնում եւ վիրավորում է Անատոլիայի բնիկ` հայ, հույն, ասորի ժողովուրդներին եւ ցեղասպանությունը վերապրածների ժառանգներին»,- գրել է նա:

Հոդվածում «Պատմություն եւ ֆանտազիա» ենթավերնագրում Պանաիտոս Դիամադիսը ներկայացրել է պատմական այն փաստերը, որոնք այդպես էլ ֆիլմում չեն ընդգրկվել, եւ հանդիսատեսի ու Քրոուի հազարավոր երկրպագուների մոտ սխալ կարծիք է ձեւավորվել: Դիամադիսն առաջարկում է պատմության խեղաթյուրման փաստին լուրջ մոտենալ:

Ավստրալացի հայտնի պատմաբան Փիթեր Սթենլին The water diviner-ն անվանում է «հիմնովին հիմար ֆիլմ»: «The Water Diviner-ում ամեն ինչ մտացածին է և ոչ համոզիչ: Այդ հիմար ֆիլմն արժանի չէ այն ուշադրությանը, որը ստանում է: Դրանում որևէ անդրադարձ չի արվում Օսմանյան կայսրության գոյության ժամանակ տեղի ունեցած հայերի սպանդին»,- ասել է նա:

Ավստրալիայի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Վաչե Ղահրամանյանն իր հերթին նկատել է, որ «զարմանալի չէ, թե ինչու է Թուրքիան նման ջանասիրությամբ գովազդում այս ֆիլմը, որը փորձում է թուրքերին ներկայացնել զոհի դերում»:

Greek Australia reporter կայքը գրում է, որ ֆիլմում հայերն ու հույները ներկայացվում են որպես բարբարոսներ, արյունարբու զավթիչներ, այլ ոչ որպես բնիկներ, որոնց դեմ Օսմանյան Կայսրությունը սպանդ է սկսել:

Ֆիլմի սցենարի առնչությամբ իր զարմանքն է հայտնում նաեւ Zaman-ի թղթակիցը: Որեւէ խոսք չասելով հայերի եւ հույների ցեղասպանության մասին, Zaman-ի թղթակիցը գրում է, որ ֆիլմում չափազանցված են պատմական փաստերը, «մաչոյականությունն ու շովինիզմը գերակշռում է»:

Գալիպոլիի ճակատամարտի մասին պատմող ֆիլմն ի սկզբանե ներկայացվում էր որպես Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում հայ եւ հույն ժողովուրդների ցեղասպանության մասին պատմավավերագրական ֆիլմ: Իրականում, ֆիլմը խեղաթյուրել է պատմական փաստերն ու հանդիսատեսին ներկայացրել պատմական դեպքերն ու ընթացքը բացառապես թուրքական տեսանկյունից: Համացանցում մի շարք օգտատերեր այն վերանվանել են «Turkish diviner»:

Ֆիլմի պրեմիերան կայացել է դեկտեմբերի վերջին Ավստրալիայում եւ Թուրքիայում միաժամանակ: ԱՄՆ-ում նախատեսում են ֆիլմը ցուցադրել ապրիլի 24-ին: Ֆիլմում գլխավոր հերոսը Ռասել Քրոուն է, նա նաեւ ֆիլմի ռեժիսորն է: Կազմում շատ են թուրք դերասանները, ընդհանրապես նկարահանումների գերակշոռ հատվածը տեղի է ունեցել հենց Թուրքիայում:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում