Անդրեյ Մալախովը Երեւանում այցելել է փոքրիկ Սերյոժային, եղել է Գյումրիում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս հայտնի հաղորդավար Անդրեյ Մալախովը Երեւանում է եղել և այցելել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն՝Գյումրիում սպանված ընտանիքի փոքրիկին՝ վեց ամսական Սերյոժա Ավետիսյանին, որի առողջության համար պայքարում են հայ և ռուս բժիշկները:«Արմենպրես»-ի այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ առողջապահության նախարարությունում:

«Արմենպրես»-ի տեղեկություններով՝ Մալախովը եղել է նաեւ Գյումրիում: ՆաՀայաստանում է նաև Գյումրիի ողբերգության վերաբերյալ հաղորդում պատրաստելու նպատակով և իր հաղորդմանը մասնակցելու մի քանի հրավերներ է արել հայաստանյան տարբեր հաստատությունների ներկայացուցիչներին: Մանրամասները՝ հաջորդիվ:

Ավելի վաղ Գյումրիում բնակվող մանկավարժ Արմինե Շիրոյանը նամակ էր գրել Անդրեյ Մալախովին, որում դժգոհել էր Կրասնոդարում բնակվող հայերի վեճի մասին պատմող նրա հաղորդումից այն դեպքում, երբ մեկ օր առաջ Վալերի Պերմայկովը սպանել էր Ավետիսյանների ընտանիքի վեց անդամներին: Մալախովը Թվիթերի միջոցով նշել էր, որ պատասխանել է նամակին:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականիհունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասելհրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ է մնացել 6 ամսական փոքրիկը՝Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներովտեղափոխվել է բժշկական կենտրոն: Նշանակվել են դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական,դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերելեն հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայիհրամանատարությանը: Պերմյակովը խոստովանել է մեղքը: Իսկ փոքրիկ Ավետիսյանի առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր։ Հունվարի 18-ին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի ղեկավարությամբ անցկացվել է երկրորդ կոնսիլիումը` Ռուսաստանի Դաշնությունից ժամանած ռուս և տեղի առաջատար մասնագետների մասնակցությամբ։

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան