Հայ եւ ռուս բժիշկները համատեղ մշակում են գյումրեցի փոքրիկի բուժման ռազմավարությունը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՆՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակի գնահատման նպատակով ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի ղեկավարությամբ այսօր անցկացվեց երկրորդ կոնսիլիումը` Ռուսաստանի Դաշնությունից ժամանած ռուս և տեղի առաջատար մասնագետների մասնակցությամբ։Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, մանրամասն քննարկվեցին նախորդ զննությունից հետո անցած 12 ժամվա ընթացքում փոքրիկի մոտ արձանագրված ամենափոքր իսկ փոփոխությունները։ Նշվեց, որ իրականացված բուժման, այդ թվում` գլխուղեղի փորոքների դրենավորման շնորհիվ վնասված գլխուղեղի վերականգնման նշաններ են ի հայտ գալիս։ Վերլուծելով գործիքային և լաբորատոր հետազոտությունների արդյունքները` հենց կոնսիլիումի ընթացքում կազմակերպվեցին լրացուցիչ որոշ հետազոտություններ։ Մանրամասն քննարկվեցին երեխայի օրգան- համակարգերի գործունեության ապահովման հնարավորությունները, հնարավոր բարդությունների հավանականությունը, դրանցից խուսափելու ուղիները։ Արդյունքում մշակվեց բուժման հետագա ռազմավարություն։

Սանկտ Պետերբուրգի Պոլենովի անվան նյարդավիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտի մանկական կլինիկայի ղեկավար, անվանի նյարդավիրաբույժ Վիլյամ Խաչատրյանը շեշտեց, որ պետք է հիշել, որ երեխան շատ ծանր վնասվածք է ստացել, ինչը մեծ վնաս է հասցրել ամբողջ օրգանիզմին:

«Աստիճանական բուժումն ընթանում է ըստ ծրագրածի: Գործընկերների հետ կայացած բավականին արդյունավետ քննարկումը հնարավորություն կտա բուժման ճշգրիտ ռազմավարություն իրականացնել: Շատ հարցերում մեր կարծիքները համընկնում են: Այժմ առկա է կայունացման միտում»,- ասաց պրոֆեսորը:

Նրա խոսով` այն ինչին դիմակայել է երեխան, և ինչին հաջողվել է հասնել մասնագետների միահամուռ ջանքերի շնորհիվ` արդեն իսկ մեծ հաջողություն է:

Անհետաձգելի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտի վերակենդանացման բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Վալերի Ամչիսլավսկին նշեց, որ ինքը գործընկերների հետ Երևանում է ՌԴ բժշկական գիտությունների ակադեմիայի անհետաձգելի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, Ազգային բժշկական պալատի նախագահ, անվանի մանկաբույժ, պրոֆեսոր Լեոնիդ Ռոշալի, ՌԴ նախարարության հանձնարարությամբ:

«Մենք այստեղ ենք և պատրաստակամ աջակցելու երեխայի առողջական առկա խնդիրներին մեր մասնակցությամբ լուծումներ տալու համար»,- նկատեց պրոֆեսորը:

«Փորձում ենք այնպես անել, որ իրավիճակի համատեղ վերլուծությունը դրական հանգուցալուծում, արդյունք տա»,- ընդգծեց Վալերի Ամչիսլավսկին:

Ռուսաստանի մանկական կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Վալենտին Պալմն էլ նշեց, որ հայաստանյան գործընկերների հետ իրենց միավորում է միևնույն վիրաբուժական դպրոցը, երեխայի բուժման ընթացքի վերաբերյալ նույն մոտեցումները:

Նա վստահեցրեց, որ մասնագիտական քննարկումները հնարավորություն կտան ապահովելու բուժման առավել արդյունավետ ընթացք:

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան