Հասարակական

Փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի վիճակը կայուն ծանր է

1 րոպեի ընթերցում

Փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի վիճակը կայուն ծանր է

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում տեղի ունեցած ոճրագործությունից տուժած վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի վիճակը անփոփոխ է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, երեխայի վիճակը կայուն ծանր է: Սակայն բժիշկները դրական են գնահատում այն հանգամանքը, որ երեխայի վիճակը կայուն է:

Սերյոժա Ավետիսյանը Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում է: Հունվարի 16-ին կայացած վիրահատությունից առաջ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի ղեկավարությամբ և աշխարհի առաջատար բժիշկների մասնակցությամբ հրավիրվել է չորրորդ կոնսիլիումը երեխայի առողջական վիճակը գնահատելու նպատակով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում