Հասարակական

Հանրային խորհրդի անդամները դատապարտել են Գյումրիում կատարված ոճրագործությունը

2 րոպեի ընթերցում

Հանրային խորհրդի անդամները դատապարտել են Գյումրիում կատարված ոճրագործությունը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Հանրային խորհրդում հունվարի 16-ին տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած սահմռկեցուցիչ սպանության վերաբերյալ:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հանրային խորհրդի լրատվական ծառայությունից, ներկաները մեկ անգամ ևս դատապարտել են տեղի ունեցածանմարդկայինոճրագործությունըև ընդգծել, որ հանցագործության բացահայտման և մեղավորին կամ մեղավորներին օրենքի ողջ խստությամբ պատժելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությունից և միջազգային պարտավորություններից բխող, արդար և թափանցիկ իրավական գործընթաց:

Խորհրդի անդամները կարծիք են հայտնել, որ հանրության շրջանում դեպքի հետ կապված լարվածության խորացման հիմնական գործոններից է հանցագործության դրդապատճառների և ընդհանրապես, գործի քննության ընթացքի վերաբերյալ տեղեկատվության անբավարարությունը, ինչն էլ տարբեր ենթադրությունների տեղիք է տալիս և ստեղծում անվստահության մթնոլորտ:

Ընդգծվել է, որ քննության մեջ ներգրավված մարմինները, տեղեկատվության գաղտնիությունը պահպանելով հանդերձ, պետք է պարբերաբար հանդես գան տեղեկատվությամբ, իսկ քաղաքացիական հասարակությունը պետք է լինի հանդարտ ու սթափ և կարողանա իր հերթին ակտիվորեն վերահսկել ողջ գործընթացը:

ՀԽ անդամները քննարկել են նաև այդ դեպքի հիման վրա համապատասխան եզրահանգումներ անելու և ապագայում նմանատիպ դեպքերը կանխարգելելու նպատակով որոշակի գործողություններ իրականացնելու անհրաժեշտությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում