ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռիո -2016» օլիմպիական խաղերի կազմկոմիտեն հունվարի 15-ից սկսել է մրցումների տոմսերի ամրագրումը: Դրանց գինը 86 ԱՄՆ դոլարից հասնում է մինչև 1978 դոլարի: Համացանցի միջոցով նախատեսվում է վաճառել 7, 5 միլիոն տոմս: Վաճառքը կլինի թափանցիկ և արդար: Խաղերի կոմերցիոն տնօրեն Ռենատո Չուչինին ասել է, որ տեղի կունենա երկփուլանի վաճառք: Առաջինը` այս տարվա մարտի մեկից, երկրորդը ` հուլիսի մեկից: Մարզասերը համացանցի միջոցով կարող է տեղեկանալ նաև մրցումների ժամանակացույցի մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերն առաջինն են, որոնք կանցկացվեն Հարավային Ամերիկա մայրցամաքում: Խաղերը կկայանան 2016 թվականի օգոստոսի 5-21-ը: 17 օրերի ընթացքում աշխարհի 205 երներից շուրջ 10 հազար 500 մարզիկ մասնակից կլինեն Օլիմպիական տոնին: