Հասարակական

Գյումրիում սպանված ընտանիքի փոքրիկին կրկին վիրահատում են

1 րոպեի ընթերցում

Գյումրիում սպանված ընտանիքի փոքրիկին կրկին վիրահատում են

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում տեղի ունեցած սպանդի հետևանքով վնասվածքներ ստացած և մինչ այժմ վերակենդանացման բաժանմունքում գտնվող վեց ամսական Սերյոժա Ավետիսյանին կրկին վիրահատում են: Ներկա դրությամբ «Արմենպրես»-ին հաջողվեց պարզել միայն այսքանը: Վիրահատության ընթացքի և փոքրիրկի առողջության մանրամասների մասին կհաղորդենք մի փոքր ավելի ուշ:

Սերյոժա Ավետիսյանը Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում է: Վիրահատությունից առաջ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի ղեկավարությամբ և աշխարհի առաջատար բժիշկների մասնակցությամբ հրավիրվել է չորրորդ կոնսիլիումը երեխայի առողջական վիճակը գնահատելու նպատակով:

Մինչ այժմ մանկան առողջական վիճակը գնահատվում էր կայուն ծանր: Նա միացված է եղել արհեստական շնչառության սարքը: Մասնագետները որոշել էին ընդլայնել երեխային բնական ճանապարհով սնուցումը` նվազեցնելով ներերակային եղանակով ներմուծվող հեղուկների ծավալը: Փոքրիկը գլխուղեղի սնուցման լուրջ խանգարումներ է ստացել, բժիշկները պայքարում են երեխայի վիճակի կայունացման համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում