ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային 60-րդ հոբելյանական մրցույթում, որը տեղի կունենա Ավստրիայում, Վրաստանը ներկայացնելու Է Նինո Սուբլատին, որը ճանաչում Է ստացել «Ռուսթավի-2» հեռուստաընկերության «Վրաստանի աստղ» երաժշտական նախագծում հաղթելու շնորհիվ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:
«Եվրատեսիլ»-ին մասնակցելու հավակնորդների թվում Էին Միշա Սուլուխիան, «Նյուտոն» խումբը, Էթեր Բերիաշվիլին եւ Էդվարդ Մեյսոնը, բայց նախապատվությունը տրվել Է Նինո Սուբլատիին:
Վրաստանի Հանրային հեռարձակողի մարկետինգային ծառայության ղեկավար Թինաթին Բերդզենիշվիլիի խոսքով՝ տնօրենությունն ուշադրության Է առել հանդիսատեսների ցանկությունը եւ նրանց թույլ Է տվել միջազգային ժյուրիի հետ համատեղ որոշել ընտրական փուլի հաղթողին: Երկու շաբաթվա ընթացքում Վրաստանի Հանրային հեռարձակողի եթերում ցուցադրում Էին մասնակիցների երգերի տեսահոլովակները: Սուբլատին կատարել Է Warrior երգը:
Մրցույթն անցկացվելու Է Վիեննայի Wiener Stadthalle քաղաքային սրահի ամենամեծ հարթակում, որը 1950-ական թվականներին կառուցվել Է ավստրիացի ճարտարապետ Ռոլանդ Ռայների նախագծով:
Շինությունը բաղկացած Է 6 դահլիճից, ամենախոշոր հարթակը կարող Է տեղավորել մոտավորապես 16 հազար մարդու: