Պերմյակովի գործով հայկական կողմը դատավարական մի շարք գործողություններ է իրականացրել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում 6 անձի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով վարույթ իրականացնող մարմինը Գյումրիում կատարել է դատավարական մի շարք գործողություններ:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը: Նա նշեց, որ քննության առանձնահատկություններից ելնելով` ներկա պահին այլ տեղեկություններ չեն տրամադրվում:

«Հաշվի առնելով գործի հանրային հետաքրքրությունը` ավելի ուշ քննության ընթացքի վերաբերյալ կտրամադրվի տեղեկություն»,- ասաց նա:

Հունվարի 15-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանանը հայտարարել էր, որ Վալերի Պերմյակովի դեմ հարուցված քրեական գործի շրջանակում Հայաստանի քննչական մարմինը կանցկացնի համապատասխան բոլոր գործողությունները:«Մենք դեռեւս տվյալ անձին մեր քրեական գործով չենք հարցաքննել, այսօր մեր քննիչները կհարցաքննեն նրան: Թե ինչ ցուցմունք է տվել նա ռուսական օրենսդրությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում, ես չգիտեմ եւ չեմ կարող մեկնաբանել»,- ասել էր նա:

Հայերեն Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին