ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիայի ազգային հեռուստատեսությունը (ԲԱՀ) Եվրոպայի ռադիոյի եւ հեռուստատեսության միությունից պաշտոնական առաջարկություն Է ստացել «Եվրատեսիլ» միջազգային մանկական երաժշտական մրցույթի կազմակերպման վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում Է ԲԱՀ-ը, այս հնարավորությունը երկիրն ստացել Է 10-ամյա Քրիսիա Տոդորովայի եւ երկվորյակ եղբայրներ Հասան եւ Իբրահիմ Իգնատովների գերազանց ելույթի շնորհիվ, որոնք 2014 թվականի նոյեմբերին Մալթայում կայացած մրցույթում զբաղեցրել են երկրորդ տեղը:
«Սա եզակի շանս Է ԲԱՀ-ի եւ Բուլղարիայի համար լինելու Եվրոպայի ամենահեղինակավոր երաժշտական մրցույթներից մեկի կազմակերպիչը»,- մեկնաբանել Է նորությունը ԲԱՀ-ի գլխավոր տնօրեն Վյարա Անկովան:
ՏԱՍՍ-ը նշում Է, որ մանկական «Եվրատեսիլ-2015»-ը կդառնա 13-րդը մրցույթի պատմության մեջ, Բուլղարիան մասնակցել Է դրանցից չորսին:
ԲԱՀ-ն խոստանում Է հնարավոր ամեն ինչ անել հեղինակավոր երաժշտական մրցույթի հաջող կազմակերպման համար: