Հասարակական

Գյումրու բժշկական կենտրոն միջադեպից հետո դիմել է 24 տուժած

2 րոպեի ընթերցում

Գյումրու բժշկական կենտրոն միջադեպից հետո դիմել է 24 տուժած

ԳՅՈՒՄՐԻ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու բժշկական կենտրոն հունվարի 15-ի երեկոյան ժամը 20:00-ից հետո դիմել է 24 տուժած: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը բժշկական կենտրոնից, նրանցից 14-ը եղել են ոստիկաններ, 10-ը` քաղաքացիական անձինք: Ոստիկանների հոսքը հիվանդանոց սկսվել է ծառայության ավարտից ու իրավիճակի հանդարտեցումից հետո: Բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը տեղեկացրել է, որոստիկաններից ծանր եղել է մեկի վիճակը, ով ստացել էր գլխուղեղի վնասվածք: Նրան տեղափոխել են Երեւան` Գր. Լուսավորիչ հիվանդանոց, կատարվել է վիրահատություն, գտնվում է հետվիրահատական փուլում:Հիվանդանոցում այս պահին կա միայն երկու ոստիկան, ում վիճակը գնահատվում է նորմալ:

Ոստիկանների վնասվածքները բութ առարկայի հարվածներից են եղել, հիմականում` քարի, միայն մեկինն է այրված եղել: Թե ինչից է այրվածքն առաջացել, բուժող բժիշկն այս պահին հստակ չի կարող նշել: Ոստիկանների մոտ վնասվածքները եղել են դեմքի ու գլխի մասում:Վնասվել է «Շանթ» հեռուստաընկերության օպրատոր Արթուր Մելիքյանը. նա ստացել է ձախ ուսի սալջարդ, առաջին բուժօգնություն ստանալուց հետո, սակայն, շարունակել է աշխատանքը:

2015թ. հունվարի 15-ին Շիրակի մարզի դատախազության շենքի մոտ սկսված խաղաղ հավաքի մասնակիցները երթով շարժվել են դեպի ՌԴ հյուպատոսության շենք, որտեղքաղաքացիների ու ոստիկանների միջեւ միջադեպի արդյունքում արձանագրված առաջին վիրավորին շտապ բուժօգնության մեքենայով Գյումրու բժշկական կենտրոն են տեղափոխել 20:15-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում