Հասարակական

Տուժածների հոսքը Գյումրու բժշկական կենտրոն արդեն դադարել է

1 րոպեի ընթերցում

Տուժածների հոսքը Գյումրու բժշկական կենտրոն արդեն դադարել է

ԳՅՈՒՄՐԻ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տուժածների հոսքը Գյումրու բժշկական կենտրոն այս պահին արդեն դադարել է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը, Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի մուտքի մոտ քաղաքացիների ու ոստիկանների միջեւ միջադեպի արդյունքում արձանագրված առաջին վիրավորին շտապ բուժօգնության մեքենայով Գյումրու բժշկական կենտրոն են տեղափոխել 20:15-ին:

«Այս ընթացքում հիվանդանոց դիմել է 14 քաղաքացի, որից 5-ը` ոստիկան: Ընդունված հիվանդներից ծանր վիճակում է ոստիկաններից մեկը, ով ստացել է գանգուղեղային վնասվածք: Այս պահին հիվանդանոցում հետազոտման փուլում են գտնվում 3 քաղաքացի, որից 2-ը` ոստիկան, նրանցից 1 վերակենդանացման բաժնում է: Մյուս հիվանդները ստանալով բուժօգնություն՝ դուրս են գրվել հիվանդանոցից: Հիվանդանոց դիմած հիվանդներից միայն 1-ի մոտ է եղել այրվածք, բայց այս պահին ասել, թե ինչ այրվածք է դա՝ չեմ կարող»,- նշեց հիվանդանոցի տնօրենը՝ ավելացնելով, որ գործընթացը գտնվում է ՀՀ առողջապահության նախարարի եւ Շիրակի մարզպետի հսկողության տակ:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում