Էդուարդ Շարմազանովը կոչ է անում Գյումրիի դեպքերի կապակցությամբ զերծ մնալ զգացմունքային գնահատականներից

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կոչ է անում չքաղաքականացնելԳյումրիի սպանությունը և զերծ մնալ զգացմունքային գնահատականներից: ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Շարմազանովն ընդգծեց, որ տեղի ունեցածը մեծ ողբերգություն է, սակայն զգացմունքային գնահատականները, հուզականության չափաբաժնի ավելացումը չի կարող օգուտ տալ: «Սա իրավական խնդիր է և քաղաքական գնահատականները, կարծում եմ, որևէ մեկի շահերից չեն բխում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:

ԱԺ փոխնախագահը հիշեցրեց, որ ՀՀ գլխավոր դատախազը ծավալուն ասուլիսով է հանդես եկել, ցուցարարների հետ հանդիպել է և շատ հստակ ներկայացրել է հարցը: «Եվս մեկ անգամ կրկնում եմ, որ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի հանցագործը պատժվի օրենքի ողջ խստությամբ: Այս մասին խոսել է թե՛ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը, թե ռուսական ռազմաբազայի հրամանատարությունը, իսկ մնացած հարցերն արդեն իրավական են, և քաղաքական գնահատականները տեղին չեն` ավելորդ զգացմունքայնություն են: Բոլոր այն քաղաքական գործիչները, ովքեր փորձում են այս իրավիճակից դիվիդենտներ շահել, նրանք լավ բան չեն անում»,- ընդգծեց Շարմազանովը:

Անդրադառնալով խոսակցություններին, թե հարկավոր է Գյումրիից հանել ռուսական ռազմաբազան՝ նա նշեց, որ այդ հարցը երբևէ չի կարող քննարկվել, և այս դեպքը որևէ կերպ չի կարող ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա: «Ես հիմա ասում եմ` տականքը ազգություն չունի: Հիմա խնդրում եմ` ասեք ինձ՝ Նաիրի Հունանյանը ո՞ր ազգի ներկայացուցիչ էր: Կրկնում եմ՝ տականքն ազգություն չունի»,- շեշտեց նա:

Դիտարկմանը, թե ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը Գյումրիի դեպքերի կապակցությամբ ցավակցական հեռագիր չի հղել, Շարմազանովն ընդգծեց, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն արդեն ցավակցել է և պետք չէ փորձել սեպ խրել հայ-ռուսական հարաբերությունների մեջ:

Անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցած բախումներին՝ Շարմազանովն ընդգծեց, որ ցանկացած անօրինական գործողություն անընդունելի է: Նա հավելեց, որ ողբերգությունն արդեն կատարվել է՝ կոչ անելով բոլորին հանդարտություն պահպանել: Շարմազանովը ևս մեկ անգամ վստահեցրեց, որ ՀՀ իշխանություններն ամեն ինչ անելու են, որպեսզի ոճրագործը պատժվի օրենքի ողջ խստությամբ:

Հունվարի 15-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի հուղարկավորությունից հետո իրավիճակը Գյումրիում լարվեց: Հանրահավաքի մասնակիցները Շիրակի մարզի դատախազության շենքի առջև հանդիպեցին ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, ով վստահեցրեց, որ դիմելու է ռուսական կողմին` ոճրագործին հայկական հայաստանյան իրավապահներին հանձնելու համար: Այնուհետև հանրահավաքի մասնակիցները պահանջեցին նկարահանել ոճրագործին, որպեսզի հավաստիանան, որ նա գտնվում է Գյումրիում: Դատախազության շենքի մոտից հանրահավաքի մասնակիցներն ուղևորվեցին ՌԴ հյուպատոսարանի շենք, որտեղ էլ ցուցարարների և ոստիկանների միջև արձանագրվեց լարվածություն, ինչի հետևանքով 15 անձ, որոնցից 6-ը ոստիկաններ, տեղափոխվեցին հիվանդանոց: Վերջին տեղեկություններով` բոլոր քաղաքացիական անձինք և 3 ոստիկաններ դուրս են գրվել հիվանդանոցից: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը կոչ արեցին հանդարտվել հավաքվածներին և վստահեցրին, որ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը պայմանավորվածություն է ձեռք բերել ու իրենք այժմ ուղևորվելու են ռազմաբազա և հավաստիանալու, որ ոճրագործը գտնվում է Գյումրիում:Ցուցարարները կրկին շարժվել են դատախազության շենք:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում